Սևիկյանի տպավորիչ անցումն ու ասիստը Լոկոմոտիվի կազմում 🎥

Սևիկյանի տպավորիչ անցումն ու ասիստը Լոկոմոտիվի կազմում 🎥

01/10/2024 - 21:23

Ռուսաստանի գավաթի խաղարկության խմբային փուլի 5-րդ տուրում «Լոկոմոտիվը» տանը 2:1 հաշվով հաղթեց «Օրենբուրգին»։

«Երկաթուղայինների» մեկնարկային կազմում էր նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը, որը 9-րդ րոպեին հարձակման աջ եզրով տպավորիչ անցում ձեռնարկեց և գոլային փոխանցում կատարեց Սերգեյ Պինյաևին 23-ամյա Սևիկյանը փոխարինվեց 78-րդ րոպեին։

Մոսկովյան ակումբից ամբողջ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը։

Միխայիլ Գալակտիոնովի գլխավորած թիմը 15 միավորով գլխավորում է B խմբի մրցաշարային աղյուսակը։ «Օրենբուրգը» պարտվել է բոլոր խաղորում և եզրափակում խումբն ու 4-րդ տեղում է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023