Հայտնի է, թե ով է արժանանալու «Ոսկե գնդակին»

Հայտնի է, թե ով է արժանանալու «Ոսկե գնդակին»

24/09/2024 - 16:49

Հեղինակավոր France Football պարբերականի խմբագրակազմը Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուսին արդեն հայտնել են, որ արաժնանալու է անհատական ամենահեղինակավոր մրցանակին` «Ոսկե գնդակին», հայտնում է Marca-ն։

Ըստ աղբյուրի` մրցանակաբաշխույթունից երկու օր հետո Nike-ն Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդի գլխավոր Գրան Վիա փողոցում մասնաճյուղ է բացելու։ 24-ամյա Վինիսիուսի պատվին ամերիկյան ընկերությունը վաճառքի է դնելու հատուկ ոսկե խաղակոշիկներ։

Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» այս տարվա մրցանակաբաշխությունը կայանալու է հոկտեմբերի 28-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում։ Վինիսիուսը 2023/24 մրցաշրջանում 39 խաղում խփել է 24 գոլ, կատարել 11 արդյունավետ փոխանցում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023