Լուիս Դիասի բենեֆիսը. Լիվերպուլը խոշոր հաշվով հաղթեց Բորնմութին 🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում «Լիվերպուլը» տանը մրցեց «Բորնմութի» դեմ։
Մերսիդայդյան ակումբը 26-37-րդ րոպեների ընթացքում երեք գոլ ուղարկեց մրցակցի դարպասը և հաղթեց 3:0 հաշվով։
Արնե Սլոթի գլխավորած թիմից դուբլի հեղինակ դարձավ Լուիս Դիասը։ Կոլումբացի վինգերը Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում 5 խաղում խփել է 5 գոլ։
Տանտերերից մեկ գոլ էլ խփել է Դարվին Նունյեսը։
«Լիվերպուլը» վաստակեց 12 միավոր և գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ «Բորնմութը» 5 միավորով 13-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Արնե Սլոտ, Բորնմութ, Դարվին Նունյես, Լիվերպուլ, Լուիս Դիաս