Չելսին տպավորում է` խոշոր հաշվով հաղթելով Վեսթ Հեմին🎥

Չելսին տպավորում է` խոշոր հաշվով հաղթելով Վեսթ Հեմին🎥

21/09/2024 - 17:27

Անգլիական Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում «Չելսին» մրցակցի դաշտում մրցեց «Վեսթ Հեմի» դեմ։

Հանդիպման մեկնարկում «ազնվականները» միանգամից երկու գնդակի առավելություն ստացան. 4-րդ ու 18-րդ րոպեներին աչքի ընկավ Նիկոլաս Ջեքսոնը` դառնալով դուբլի հեղինակ։

Հետագայում «Չելսիից» 47-րդ րոպեին մեկ գոլ էլ խփեց Քոուլ Պալմերը։

Այսպիսով, Էնցո Մարեսկայի գլխավորած թիմը հաղթեց 3:0 հաշվով, վաստակեց 10 միավոր և բարձրացավ երկրորդ տեղ։ «Վեսթ Հեմը» 4 միավորով 14-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023