Ռոնալդուն հերոսանում է` խաղավերջում հաղթանակ պարգևելով Պորտուգալիային 🎥
Ազգերի լիգայի խաղարկության A դիվիզիոնի առաջին խմբի երկրորդ տուրում Պորտուգալիայի հավաքականը տանը մրցեց Շոտլանդիայի թիմի դեմ։
Հանդիպումը բավական անսպասելի մեկնարկ ունեցավ, քանի որ հյուրերն արդեն 7-րդ րոպեին Սքոթ Մաքթոմինեյի գոլի շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ։
Չնայած արագ բաց թողած գոլին` պորտուգալացիները հանդիպման մեծ մասում խաղային լուրջ առավելություն ունեին և կարողացան խաղավերջում հաղթանակ կորզել։
Ապարդյուն առաջին խաղակեսից հետո երկրորդ 45 րոպեներին Ռոբերտո Մարտինեսի գլխավորած թիմը բեկեց հանդիպման ընթացքը։ Նախ 54-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Բրունու Ֆերնանդեշը, ապա 88-րդ րոպեին իր թիմի հաղթական գոլը խփեց Կրիշտիանու Ռոնալդուն։
Նշենք, որ 39-ամյա Ռոնալդուն հավաքականում խփել է 132-րդ գոլը։ Նա այդ ցուցանիշով պատմության մեջ լագագույնն է։
Պորտուգալիան երկրորդ հաղթանակն է տարել Ազգերի լիգայում և 6 միավորով գլխավորում է առաջին խմբի մրցաշարային աղյուսակը։ Խորվաթիան և Լեհաստանն ունեն երեք միավոր, Շոտլանդիան վերջինն է և միավոր չունի։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ազգերի լիգա, Բրունու Ֆերնանդեշ, Կրիշտիանու-Ռոնալդու, Շոտլանդիայի հավաքական, Պորտուգալիայի հավաքական, Ռոբերտո Մարտինես, Սքոթ Մաքթոմինայ