ԿԼ. Փյունիկի ու Նոայի մրցակիցները որակավորման փլեյ-օֆֆ փուլում
Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» և փոխչեմպիոն «Նոան» շարունակում են պայքարը Կոնֆերենցիաների լիգայում և դուրս են եկել որակավորման փլեյ-օֆֆ փուլ։
Եղիշե Մելիքյանի գլխավորած «Փյունիկը» մրցաշարի այդ փուլում մրցելու է Սլովենիայի չեմպիոն «Ցելեի» դեմ։ «Ցելեն» հանդես էր գալիս Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում և չկարողացավ հաղթահարել իռլանդական «Շեմրոկ Ռովերսի» արգելքը` դիմակայությունում պարտվելով 2:3 հաշվով։
«Նոան» որակավորման փլեյ-օֆֆ փուլում կմրցի Սլովակիան ներկայացնող «Ռուժոմբերոկի» դեմ։ «Ռուժոմբերոմը» որակավորման երրորդ փուլում երկու հանդիպում անցկացրեց խորվաթական «Հայդուկի» դեմ և հաղթեց ընդհանուր 1:0 հաշվով։ Հիշեցնենք, որ «Հայդուկը» մարզում է իտալացի լեգենդար նախկին ֆուտբոլիստ Ջենարո Գատուզոն։
Նշենք, որ Կոնֆերենցիաների որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին հանդիպումները կայանալու են օգոստոսի 22-ին, իսկ պատասխան խաղերը` օգոստոսի 29-ին։ Հայկական ակումբներն առաջին հանդիպումներն անցկացնելու են տանը։
Հավելենք, որ այդ դիմակայության հաղթողները հանդես կգան Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Կոնֆերենցիաների լիգա, հայկական-ֆուտբոլ, Նոա, Փյունիկ