Ման. Յունայթեդը գնեց Նիդերլանդների հավաքականի հարձակվողի տրանսֆերը
«Մանչեսթեր Յունայթեդը» ձեռք է բերել «Բոլոնիայի» և Նիդերլանդների հավաքականի հարձակվող Ջոշուա Զիրկզեեին, հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիրը կնքել են «5+1» սկզբունքով։
Transfermarkt կայքը փոխանցում է, որ «կարմիր սատանաները» 23-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 42,5 մլն եվրո։
Նշենք, որ այդ գործարքը դարձել է «Բոլոնիայի» պատմության ամենաթանկարժեք վաճառքը։ Այն գերազանցել է Սիմոնե Վերդիի ռեկորդը, որի տրանսֆերն ակումբը 2018 թ. ամռանը վաճառել էր 24,5 մլն եվրոյով։
Զիրկզեն «Բոլոնիայում» հանդես էր գալիս 2022 թ. օգոստոսից։ Նա իտալական Ա սերիայի 2023/24 մրցաշրջանում 34 խաղում դարձել է 11 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ։
Հավելենք, որ հարձակվողը Նիդերլանդների հավաքականի կազմում մասնակցեց Եվրո-2024-ին և մրցաշարում անցկացրեց երկու հանդիպում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բոլոնիա, Եվրո-2024, Հոլանդիայի հավաքական, Մանչեսթեր Յունայթեդ, նիդեռլանդների հավաքական, Ջոշուա Զիրկզեե, տրանսֆերներ