Մուտու. «Ռոնալդուն ցանկանում է որդու հետ հանդիպման մասնակցել, այդ պատճառով չի ավարտում կարիերան»
Ռումինացի անվանի նախկին հարձակվող Ադրիան Մուտուն նշել է, թե ինչու Կրիշտիանու Ռոնալդուն չի ավարտում կարիերան.
«Նա անհավանական մոտիվացիա ունի։ Ռոնալդուն ցանկանում է որդու հետ հանդիպման մասնակցել, այդ պատճառով չի ավարտում կարիերան։
Դա «Ալ Նասրում» հնարավոր է, բայց եթե խաղար այլ ակումբում, օրինակ, Մադրիդի «Ռեալում», շատ դժվար կլիներ։ Կարծում եմ` արդեն հաջորդ տարի նա կկարողանա իր որդու հետ թեկուզ մեկ խաղակես մասնակցել հանդիպման»,- մեջբերում է iAM SPORT-ը։
Հիշեցնենք, որ Ռոնալդուն արդեն 39 տարեկան է։ Նա Պորտուգալիայի հավաքականի կազմում մասնակցեց իր 6-րդ Եվրոպայի առաջնությանը։ Ֆուտբոլիստը վերջերս հայտարարեց, որ ծրագրում է մասնակցել նաև 2026 թ. աշխարհի առաջնությանը։ Ռոնալդուի որդին` Կրիշտիանու Ռոնալդու-կրտսերը, 14 տարեկան է և հանդես է գալիս Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրի» մանկապատանեկան դպրոցում։
Ադրիան Մուտուն կարիերայի ընթացքում հանդես է եկել այնպիսի ակումբներում, ինչպիսիք են Թուրինի «Յուվենտուսը», Միլանի «Ինտերը» և Լոնդոնի «Չելսին»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ադրիան Մուտու, Ալ Նասր, Կրիշտիանու Ռոնալդու կրտսեր, Կրիշտիանու-Ռոնալդու, Պորտուգալիայի հավաքական