Կոպա Ամերիկա-2024. Արգենտինան մեկնարկեց վստահ հաղթանակով 🎥

Կոպա Ամերիկա-2024. Արգենտինան մեկնարկեց վստահ հաղթանակով 🎥

21/06/2024 - 09:26

ԱՄՆ-ում մեկնարկեց Ամերիկայի գավաթի 2024 թ. խաղարկությունը։ Մրցաշարի գործող հաղթող Արգենտինայի հավաքականն Ատլանտայի «Մերսեդես Բենց» մարզադաշտում բացման խաղում A խմբի առաջին տուրում մրցեց Կանդայի թիմի դեմ։

Հանդիպման ամբողջ ընթացքում «ալբիսելեստեն» ուներ խաղային տոտալ առավելություն և հաղթեց 2:0 հաշվով։

Լիոնել Սկալոնիի թիմին հաղթանակ պարգևեցին Խուլիան Ալվարեսի ու Լաուտարո Մարտինեսի խփած գոլերը։

A խմբում ընդգրկված են նաև Պերուի ու Չիլիի հավաքականները, որոնք միմյանց դեմ կմրցեն հունիսի 22-ին` Երևանի ժականակով 4:00-ից սկսած։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023