Պաշտոնական. Բելգիայի հավաքականի դարպասապահը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
Բելգիայի հավաքականի դարպասապահ Կուն Կաստելսը համալրել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Քադիսիայի» կազմը։
Ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ 31-ամյա դարպասապահն ազատ գործակալի կարգավիճակում կնքել է 3 տարվա պայմանագիր. այն ուժի մեջ կլինի մինչև 2027 թ. հունիսի 30-ը։
Կաստելսը 2015 թ. հունվարից հանդես էր գալիս գերմանական «Վոլֆսբուրգում» և 275 խաղում դարպասը 91 անգամ պահել է անառիկ։
Կաստելսն ընգրկվել է Բելգիայի հավաքականի վերջնական հայտացուցակում և մասնակցելու է Եվրո-2024-ին։
Ավելացնենք, որ «Ալ Քադիսիան» հաղթել է Սաուդյան Արաբիայի երկրորդ դիվիզիոնը և 2024/25 մրցաշրջանում հանդես է գալու Պրո լիգայում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալ Քադիսիա, Բելգիայի հավաքական, Գերմանիա-2024, Եվրո-2024, Կուն Կաստելս, Սաուդյան Արաբիա, Վոլֆսբուրգ, տրանսֆերներ