Փյունիկը հաղթեց Շիրակին և 16-րդ անգամ դարձավ Հայաստանի չեմպիոն🎥
Հայաստանի Պրեմիեր լիգայի վերջին` 36-րդ տուրում, «Փյունիկը» Գյումրիում հյուրընկալվելիս մրցեց «Շիրակի» դեմ։
Համառ պայքարում հյուրերը հաղթեցին 1:0 հաշվով։ Եղիշե Մելիքյանի հաղթական գոլը 54-րդ րոպեին խփեց Արտակ Դաշյանը։
«Փյունիկը» վաստակեց 82 միավոր և 16-րդ անգամ դարձավ Հայաստանի չեմպիոն։ «Շիրակը», 33 միավորով առաջնությունն ավարտեց 8-րդ տեղում։
«Նոան» 80 միավորով զբաղեցրեց երկրորդ տեղը, որը վերջին տուրում տանը 3:1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Վեստ Արմենիայի» նկատմամբ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Fastex Հայաստանի Պրեմիեր լիգա, Արտակ Դաշյան, Եղիշե Մելիքյան, Հայաստանի Պրեմիեր լիգա, Հայաստանի-առաջնություն, Նոա, Փյունիկ