Քեյնի հերթական դուբլը. Բավարիան հաղթեց Այնտրախտին🎥
Գերմանական Բունդեսլիգայի 31-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» «Ալիանց Արենա» մարզադաշտում մրցեց Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դեմ։
«Բավարիայի» համար ոչինչ չորոշող խաղում մյունխենյան ակումբը հաղթեց 2:1 հաշվով։
Թոմաս Տուխելի թիմից դուբլի հեղինակ դարձավ Հարի Քեյնը, ով Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում խփած գոլերի քանակը հասցրեց 35-ի և գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։
«Այնտրախտի» միակ գոլը խփեց Յուգո Էկիտիկեն։
«Ռեկորդ մայսթերը» այս հաղթանակից հետո վաստակեց 69 միավոր և զբաղեցնում է երկրորդ տեղը։ «Այնտրախտը», 45 միավորով, 6-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Այնտրախտ, Բավարիա, Բունդեսլիգա, Թոմաս ՏՈւխել, Հարի Քեյն, Յուգո Էկիտիկե