Բավարիան բանակցություններէ վարել Տուխելի հավանական փոխարինողներից մեկի հետ
«Բավարիան» շարունակում է փոխարինող փնտրել Թոմաս Տուխելի համար, ով 2023/24 մրցաշրջանի ավարտին լքելու է ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը։
Լրագրող Ֆլորիան Պլետենբերգը գրում է, որ Տուխելին փոխարինելու հարցում «ռեկորդ մայսթերը» բանակցություններ է սկսել Ռալֆ Ռանգնիկի հետ, ով այժմ մարզում է Ավստրիայի հավաքականը։
Աղբյուրի փոխանցմամբ` գլխավոր մարզչի հարցը մյունխենյան ակումբը ցանկանում է լուծել մոտ ժամանակներս։
Յուլիան Նագելսմանի կողմից մերժում ստանալուց հետո «Բավարիան» այժմ շեշտը դրել է Ռանգնիկին հրավիրելու վրա։ 65-ամյա մասնագետին հրավիրելու հարցում ակումբի ղեկավարները դրական են տրամադրված։
Միակ խոչընդոտն այն է, որ Ռանգնիկը մինչև 2026 թ. հուլիսի 31-ը գործող պայմանագիր ունի Ավստրիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ ու նրա նշանակման համար «Բավարիան» ստիպված է լինելու վճարել փոխհատուցում։
Նշվում է, որ Տուխելին փոխարինողների թեկնածուների շարքում է նաև «Բրայթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Ձերբին, սակայն ֆավորիտը հենց Ռանգնիկն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Թոմաս ՏՈւխել, Ռալֆ Ռանգնիկ