Բրահիմ Դիասը կփոխի ֆուտբոլային քաղաքացիությունը
«Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Բրահիմ Դիասը կփոխի ֆուտբոլային քաղաքացիությունը և հանդես կգա Մարոկկոյի հավաքականի կազմում
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ Մարոկկոյի ֆուտբոլի ֆեդերացիան 24-ամյա ֆուտբոլիստին հրավիրել է հավաքական, որը Դիասն ընդունել է։
Աղբյուրի փոխանցմամբ` մարտի 10-ի երեկոյան Դիասը պաշտոնապես Մարոկկոյի ֆուտբոլի ֆեդերացիային տեղեկացրել է իր որոշման մասին։
Նշվում է, որ մոտ ժամանակներս կողմերը պաշտոնապես կհայտարարեն Դիասի` Մարոկկոյի հավաքական հրավիրվելու մասին։
Հատկանշական է, որ Բրահիմ Դիասն Իսպանիայի հավաքականի կազմում 1 հանդիպում է անցկացրել։ 2021 թ. հունիսին նա մասնակցել է Լիտվայի դեմ կայացած ընկերական հանդիպմանը (4:0)` դառնալով նաև գոլի հեղինակ։
Այդուհանդերձ, այժմ ՖԻՖԱ-ի օրենքը թույլ է տալիս ֆուտբոլիստին փոխել ֆուտբոլային քաղաքացիությունը, եթե վերջինս որևէ հավաքականի կազմում չի անցկացրել 3-ից ոչ ավելի պաշտոնական կամ ընկերական հանդիպման։ Պաշտոնական հանդիպումը չպետք է տեղի ունեցած լինի որևէ մեծ մրցաշարի` աշխարհի կամ Եվրոպայի առաջնության շրջանակում։ Տվյալ հավաքական վերջին անգամ հրավիրվելուց հետո պետք է անցած լինի 3 տարի, իսկ առաջին անգամ հրավեր ստանալու պահին ֆուտբոլիստը պետք է եղած լինի 21 տարեկանից երիտասարդ։
Այժմ Բրահիմ Դիասը համապատասխանում է բոլոր այս չափանիշիներին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բրահիմ Դիաս, Իսպանիայի հավաքական, Մարոկկոյի հավաքական, Ֆաբրիցո Ռոմանո, ՖԻՖԱ