Մեսսի խոսքը Լիվերպուլի դեմ պատասխան խաղի ընդմիջմանը․ կադրեր Matchday վավերագրական ֆիլմից?
Մեսսի խոսքը Լիվերպուլի դեմ պատասխան խաղի ընդմիջմանը․ կադրեր Matchday վավերագրական ֆիլմից?
30/11/2019 - 15:40

Կատալոնական «Բարսելոնան» հրապարակել է Matchday վավերագրական ֆիլմը, որը նվիրված է 2018/19 մրցաշրջանին։ Ֆիլմում հայտնվել են կադրեր, որտեղ Լեո Մեսսի Չեմպիոնների լիգայի «Լիվերպուլի» դեմ կիսաեզրափակիչ հանդիպման ընդմիջման ժամանակ սթափեցնող խոսքեր է ասում խաղընկերներին։ Այդ պահին կատալոնացիները պարտվում էին տանտերերին 1։0 հաշվով։

«Տղաներ, մենք քայլ առաջ պիտի անենք։ Չպետք է կորցնենք այս պահը, պետք է դուրս գանք դաշտ և 100%-ով նվիրվենք՝ ցույց տալով մեր լավագույն խաղը։ Հիշու՞մ եք «Ռոմայից» կրած պարտությունը։ Այդ օրը կրած պարտության ողջ մեղքը մերն է, ուրիշ ոչ մեկինը։ Պետք է չթողնենք՝ կրկնվի այդ ամենը»,- եզրափակել է Մեսսին։

Սակայն, ինչպես գիտենք «Լիվերպուլին» հաջողվեց կատարել ֆուտբոլի պատմության ամենահեղինակավոր comeback-ներից մեկը՝ հաղթելով 4։0 հաշվով, իսկ եզրափակչում հաղթելով «Տոտնեհեմին» 6-րդ անգամ նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը։

https://twitter.com/honradla/status/1200528745251115008?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1200528745251115008&ref_url=https%3A%2F%2Fwww.eurosport.ru%2Ffootball%2Fchampions-league%2F2018-2019%2Fstory_sto7557146.shtml
https://twitter.com/KHF_Fawaz/status/1200663916226977793?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1200663916226977793&ref_url=https%3A%2F%2Fwww.eurosport.ru%2Ffootball%2Fchampions-league%2F2018-2019%2Fstory_sto7557146.shtml
# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025