Ցիմիկասը ծանր վնասվածք է ստացել Սակայի և Կլոպի հետ բախման պատճառով 🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 18-րդ տուրում «Լիվերպուլը» «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում մրցեց «Արսենալի» դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը։
Մերսիսայդյան ակումբի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև ձախ պաշտպան Կոստաս Ցիմիկասը, ում համար այն անհաջող ընթացք ստացավ։
34-րդ րոպեին հույն պաշտպանն ուժային պայքարում պարտվեց «Արսենալի» վինգեր Բուկայո Սակային, ինչից հետո բախվեց «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին։
Ցիմիկասն այդ դրվագից հետո փոխարինվեց` խադաշտում տեղը զիջելով Ջո Գոմեսին։
Հանդիպման ավարտից հետո Կլոպը հայտնեց, որ 27-ամյա ֆուտբոլիստը ծանր վնասվածք է ստացել.
«Խաղը մեծ մասամբ ստվերվեց Կոստաս Ցիմիկասի անրակի վնասվածքով։ Նա, միանշանակ, կոտրվածք է ստացել, ինչի պատժառով երկար ժամանակ դուրս է մնացել շարքից։
Մենք ստիպված ենք կրկին բախվել նոր խնդրի, ինչն ընդունելը դժվար է` կապված Էնդրյու Ռոբերտսոնի բացակայության հետ»,- գերմանացի մասնագետի խոսքերը մեջբերում է BBC-ն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Արսենալ, Բուկայո Սակա, Լիվերպուլ, Կոստանտինոս Ցիմիկաս, Յուրգեն-Կլոպ