Ինտերը վստահ խաղով հաղթեց Լացիոյին` ամրապնդվելով Ա սերիայի առաջին հորիզոնականում🎥
Իտալական Ա սերիայի 16-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում, որտեղ «Ինտերը» հյուրընկալվելիս մրցեց «Լացիոյի» դեմ։
Հիմնականում հավասար պայքարում ընթացած խաղում «ներաձուրիները» հաղթեցին 2:0 հաշվով։
Սիմոնե Ինձզագիի թիմին հաղթանակ պարգևեցին Լաուտարո Մարտինեսի ու Մարկուս Թյուրամի խփած գոլերը։
Նշենք, որ միլանյան ակումբի կազմից ողջ հանդիպմանը մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը։
Այս հաղթանակից հետո «Ինտերը» վաստակեց 41 միավոր և ամրապնդվեց Ա սերիայի մրցաշարային աղյուսակի առաջին հորզիոնականում։
«Ներաձուրիները» 16-րդ տուրից հետո մեծացրին առավելությունը մոտակա հետապդնող «Յուվենտուսից», որին գերազանցում են արդեն 4 միավորով։
«Լացիոն», 21 միավորով, 11-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Ինտեր, Լաուտարո Մարտինես, Լացիո, Հենրիխ-Մխիթարյան, Մարկուս Թյուրամ, Սիմոնե Ինձզագի