Էդերսոնը վնասվածք է ստացել. Բրազիլիայի հայտացուցակում փոփոխություն է տեղի ունեցել
Բրազիլիայի հավաքականի մամուլի ծառայությունն օրեր առաջ հրապարակել էր այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր հրավիրվել են` մասնակցելու առաջիկա հանդիպումներին։
«Պենտակամպիոնների» նախնական հայտացուցակում ընդգրկվել էր նաև «Մանչեսթեր Սիթիի» դարպասպաահ Էդերսով, ով, սակայն, ձախ ոտքի վնասվածք է ստացել և չի միանալու հավաքականին։
Հայտնի է դարձել, որ Էդերսոնի փոխարեն Բրազիլիայի հավաքական է հրավիրվել «Ատլետիկո Պարանաենսեի» 24-ամյա դարպասապահ Բենտոն։
Վերջինս առաջին անգամ է հրավիրվել Բրազիլիայի հավաքական։
Հավելենք, որ «պենտակամպիոնները» ԱԱ-2026-ի որակավորման փուլի շրջանակում նոյեմբերի 17-ին կմրցեն Կոլումբիայի, իսկ նոյեմբերի 22-ին` Արգենտինայի հավաքականի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ-2026, Բենտո, Բրազիլիայի հավաքական, Էդերսոն