Բավարիան շարունակում է մենաշնորհը Der Klassiker-ում` ջախջախելով Բորուսիային 🎥
Գերմանական 10-րդ տուրի շրջանակում կայացավ հերթական Der Klassiker-ը, որի շրջանակում «Բավարիան» հյուրընկալվելիս մրցեց «Բորուսիա Դորտմունդի» դեմ։
Հանդիպման ողջ ընթացքում «ռեկորդ մայսթերն» ուներ տոտալ առավելություն` ռուրյան ակումբին ջախջախելով 4:0 հաշվով։
Մյունխենյան ակումբի կազմից հերթական փայլուն հանդիպումն անցկացրեց Հարի Քեյնը` դառնալով հեթ-տրիկի հեղինակ։
Անգլիացի հարձակվողը Բունդեսլիգայի ընթացիկ խաղարկությունում անցկացրած 10 խաղում դարձել է արդեն 15 գոլի հեղինակ և գլխավորեց լավագույն ռմբարկուների ցուցակը։
Թոմաս Տուխելի թիմից մեկ գոլ էլ խփեց Դայո Ուպեկանոն։
Նշենք, որ կայացած վերջին 11 Der Klassiker-ներից 10-ը «Բավարիան» ավարտել է իր օգտին. մեկ հանդիպում էլ ավարտվել է ոչ-ոքի։
«Բորուսիան» վերջին անգամ «ռեկորդ մայսթերին» հաղթել է 2019 թ. օգոստոսի 3-ին` Գերմանիայի սուպերգավաթի խաղում առավելության հասնելով 2:0 հաշվով։
Այս հաղթանակից հետո «Բավարիան» վաստակեց 26 միավոր և զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։
«Բորուսիա Դորտմունդը», 21 միավորով, 4-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Der Klassiker, Բավարիա, Բորուսիա-Դորտմունդ, Բունդեսլիգա, Դայո Ուպամեկանո, Թոմաս ՏՈւխել, Հարի Քեյն