Բրահիմ Դիասը շուտով կփոխի ֆուտբոլային քաղաքացիությունը
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Բրահիմ Դիասը շուտով կփոխի ֆուտբոլային քաղաքականությունն ու հանդես կգա Մարոկկոյի հավաքականում։
Աղբյուրի փոխանցմամբ` կողմերը զբաղվում են 24-ամյա ֆուտբոլիստի քաղաքացիության փոփոխության փաստաթղթային հարցերով, որն արդեն վերջնական փուլում է։
Սպասվում է, որ Դիասը շուտով նորամուտը կնշի Մարոկկոյի հավաքականի կազմում և կմասնակցի նաև 2024 թ. հունվար-փետրվար ամիսներին Կոտ դ’Իվուարում կայանալիք Աֆրիկայի Ազգերի գավաթի խաղարկությանը։
Նշենք, որ Դիասն Իսպանիայի քաղաքացիություն ունի և, նույնիսկ, «ֆուրիա ռոխայի» կազմում մասնակցել է 2021 թ. հունիսին Լիտվայի դեմ կայացած ընկերական հանդիպմանը (4:0)` դառնալով նաև գոլի հեղինակ։
Այդուհանդերձ, այժմ ՖԻՖԱ-ն թույլ է տալիս ֆուտբոլիստներին փոխել ֆուտբոլային քաղաքացիությունը, եթե վերջինս որևէ հավաքականի կազմում չի անցկացրել 3-ից ավելի հանդիպում, չի ընգրկվել մեծ մրցաշարերի` աշխարհի կամ Եվրոպայի առաջնության հայտացուցակում, ինչպես նաև տվյալ հավաքականի կազմում մասնակցած վերջին հանդիպման ժամանակ եղել 21 կամ ավելի փոքր տարիքում։
Բոլոր այս չափանիշներին Բրահիմ Դիասը ներկա պահին համապատասխանում է և, ամենայն հավանականությամբ, նրա ֆուտբոլային քաղաքացիության փոփոխության բարցում որևէ խնդիր չպետք է առաջանա։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բրահիմ Դիաս, Իսպանիայի հավաքական, Մարոկկոյի հավաքական, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ