Մխիթարյան. «Պահանջում եմ անտվանգ ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին և Ադրբեջանում կալանավորված մյուս բոլոր հայերին»
«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցցանցերի իր էջերում գրառում է կատարել` անդրադառնալով Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի` Ադրբեջանի կողմից ձերբակալությանը.
«Ես միանում եմ իմ հայրենակիցներին՝ պահանջելով անվտանգ ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին և Ադրբեջանում կալանավորված մյուս բոլոր հայերին։
Քանի որ տասնյակ հազարավոր ընտանիքներ փախչում են Լեռնային Ղարաբաղից՝ անվտանգ ապաստան ստանալու համար Հայաստանում, կալանավորումը դառնում է տագնապալի միտում:
Ռուբեն Վարդանյանն աչքի է ընկնում որպես խաղաղության բացահայտ ջատագով ոչ միայն մեր տարածաշրջանում, այլև ողջ աշխարհում։ Նա աշխարհահռչակ բարերար է, գործարար և «Ավրորա» մարդասիրական մրցանակի նախաձեռնության համահիմնադիրը, որը կոչ է անում խաղաղության քարոզման և ամբողջ աշխարհի մարդկանց հնարավորություն է տալիս ստանալ կրթություն և առողջական ապահովագրություն»,- գրել է Մխիթարյանը։
Հավելենք` սեպտեմբերի 27-ին հայտնի դարձավ, որ Ռուբեն Վարդանյանն Արցախից Հայաստան ժամանելիս ձերբակալվել և տեղափոխվել է Բաքու, որտեղ նրան կալանավորել են 4 ամսով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am