Թուրքիայի հավաքականի հայտացուցակում փոփոխություն է տեղի ունեցել
Եվրո-2024-ի որակավորման փուլի 5-րդ տուրում D խմբի շրջանակում կկայանա Թուրքիա – Հայաստան հանդիպումը։
Թուրքիայի հավաքականի նախնական հայտացուցակում տեղ էր գտել նաև «Ֆնեերբախչեի» կենտրոնական հարձակվող Ումուտ Նայիրը, սակայն 30-ամյա ֆուտբոլիստը մեջքի մկանային վնասվածք է ստացել։
Թուրքիայի հավաքականի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Նայիրին հայտացուցակում փոխարինել է «Գալաթասարայի» հարձակվող Հալիլ Դերվիշօղլուն։
Հիշեցնենք, որ Թուրքիա – Հայաստան հանդիպումը կկայանա սեպտեմբերի 8-ին` Երևանի ժամանակով 22:45-ից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Եվրո-2024, Եվրո-որակավորման-փուլ, Թուրքիայի հավաքական, Հալիլ Դերվիշօղլու, Ումուտ Նայիր