Քեյնի հիանալի նորամուտը. Բավարիան մեկնարկեց ջախջախիչ հաղթանակով🎥
Մեկնարկեց գերմանական Բունդեսլիգայի 2023/24 մրցաշրջանը, որի 1-ին տուրում գործող չեմպիոն «Բավարիան» հյուրընկալվելիս մրցեց «Վերդերի» դեմ։
Հանդիպման ողջ ընթացքում մյունխենյան ակումբն ուներ խաղային հսկայական առավելություն` մրցակցին ջախջախեկո 4:0 հաշվով։
Մյունխենյան ակումբի կազմից Բունդեսլիգայում նորամուտը նշեց թիմի նորեկ Հարի Քեյնը, ով դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ` օգնելով աչքի ընկնել իր թիմակից Լերոյ Սանեին. վերջինս դուբլ ձևակերպեց այս խաղում։
«Ռեկորդ մայսթերի» կազմից մեկ գոլ էլ խփեց Մաթիս Թելը։
Այսպիսով, «Բավարիան» առաջին 3 միավորը վաստակեց նոր մրցաշրջանում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# 2023/24 մրցաշրջան, Բավարիա, Բունդեսլիգա, Թոմաս ՏՈւխել, Լերոյ-Սանե, Հարի Քեյն, ՎԵրդեր