Ռեալը սահմանել է Անդրեյ Լունինի հրաժարագինը
«Ռեալ Մադրիդը» որոշել է վաճառել ուկրաինացի դարպասապահ Անդրեյ Լունինին։
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «արքայական» ակումբը սահմանել է նաև Լունինի հրաժարագինն ու նրա վաճառքից ցանկանում է վաստակել նվազագույնը 8 մլն եվրո։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ «սերուցքայինների» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին այլևս հույսեր չի կապում Լունինի հետ, քանի որ 24-ամյա դարպասապահն այն խաղերում, որոնց ընթացքում դաշտ է դուրս եկել, չի արդարացրել իտալացի մասնագետի սպասելիքները։
Ինքը` Լունինը, մտադիր չէ լքել «Ռեալ» շարքերն ու ցանկանում է մինչև գործող պայմանագրի ավարտը (2024 թ. հունիսի 30) մնալ «արքայական» ակումբում։
Հավելենք, որ Անդրեյ Լունինը մադրիդյան ակումբի կազմում հանդես է գալիս 2018 թ. հունիսից` անցկացրած 17 խաղում դարպասը 4 անգամ պահելով անառիկ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անդրեյ-Լունին, Լա-լիգա, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ