40-ամյա Վոժինյան կարիերայի ամենախոշոր աշխատավարձը կստանա
ԱԱ-2026-ի հերոսներից Վոժինյան տեղափոխվել է չիլիական «Կոլո Կոլո» և կստանա կարիերայի ամենախոշոր աշխատավարձը, հայտնում է One Football-ը։
40-ամյա դարպասապահը Սանտիանգոն ներկայացնող ակումբի հետ պայմանագիր է ստորագրել, որը կգործի մինչև 2028թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ։
Նոր ակումբում վետերան ֆուտբոլիստը կվաստակի ամսական 48 հազար դոլար։ Նա իր նախորդ ակումբում` պորտուգալական «Շավիշում» ստանում էր ընդամենը 10 հազար դոլար։
«Կոլո Կոլոյի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը չիլիական ֆուտբոլի լեգենդ, «Յուվենտուսի», «Ինտերի», «Բարսելոնայի», «Բավարիայի» նախկին կիսապաշտպան Արթուրո Վիդալն է, որը վաստակում է ամսական 120 հազար դոլար աշխատավարձ։
Վոժինյան Կաբո Վերդեի ազգային հավաքականի կազմում մասնակցել է ԱԱ-2026-ին։ Նա մրցաշարում երկու «չոր» հանդիպում է անցկացրել, այդ թվում` դարպասն անառիկ պահելով աշխարհի ապագա չեմպիոն Իսպանիայի հավաքականի դեմ խաղում (0:0)։ Այդ խաղում պատմության մեջ առաջին անգամ Մունդիալին մասնակցող իր հավաքականին նա փրկել է 7 անգամ։
Կաբովերդեցի ֆուտբոլիստը ԱԱ-2026-ի` միջինը մեկ խաղում ամենաշատ սեյվ (4,5) կատարած 5-րդ դարպասապահն էր` զիջելով միայն Էլոյ Ռումին (Կյուրասաո, 6,7), Մոհամադ Ալ Օվայիսին (Սաուդյան Արաբիա, 5,3), Ալիռեզա Բեյրանվանդին (Իրան, 5) և Օռլանդո Խիլին (Պարագվայ, 4,7)։
Վոժինյան դարձել է նաև համացանցի հերոս։ Նա Instagram-ի ամենաշատ հետևորդ (29,5 միլիոն) ունեցող հետևորդ ունեցող դարպասապահն է` գերազանցելով այնպիսի ֆուտբոլիստների, ինչպիսիք են Իկեր Կասիլյասը (20,4 միլիոն), Կեյլոր Նավասին (19,1), Տիբո Կուրտուային (18,3), Մարկ-Անդրե Տեր Շտեգենին (16,6), Դավիդ դե Խեային (15,1) և այլոց։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBm
# ԱԱ-2026, Աշխարհի առաջնություն, Կաբո Վերդեի հավաքական, Կոլո Կոլո, Մունդիալ-2026, Վոժինիա, տրանսֆերներ