2022 թ. լավագույն ֆուտբոլիստն` ըստ  Interfootball-ի հետևորդների

2022 թ. լավագույն ֆուտբոլիստն` ըստ Interfootball-ի հետևորդների

08/01/2023 - 11:44

Անցնող օրերին Interfootball-ի Telegram-ի ալիքում հարցում անցկացվեց` պարզելու 2022 թ. լավագույն ֆուտբոլիստին։

Ըստ Interfootball-ի հետևորդների` 2022 թ. լագագույն ֆուտբոլիստը ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լեո Մեսսին է, ով ստացել է ձայների 52%-ը։

Երկրորդ հորիզոնականն է զբաղեցրել Կարիմ Բենզեման («Ռեալ Մադրիդ», Ֆրանսիա), ով ստացել է 26% ձայն։

Լավագույն եռյակը եզրաձակել է Կիլիան Մբապեն (ՊՍԺ, Ֆրանսիա, 16%)։

Առաջարկված մյուս թեկնածուներից և ոչ մեկը չի ստացել ձայների 2%-ից ավելին։

Թեկնածուների շարքում են եղել նաև Էրլինգ Հալանդը («Մանչեսթեր Սիթի», Նորվեգիա, 2%), Վինիսիուսը («Ռեալ Մադրիդ», Բրազիլիա, 1%), Կևին դե Բրույնեն («Մանչեսթեր Սիթի», Բելգիա, 1%), Մոհամեդ Սալահը («Լիվերպուլ», Եգիպտոս, 1%), Սադիո Մանեն («Բավարիա», Սենեգալ, 1%), և Տիբո Կուրտուան («Ռեալ Մադրիդ», Բելգիա, 0%) ու Լուկա Մոդրիչը («Ռեալ Մադրիդ», Խորվաթիա, 0%)։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023