2021 թ. լավագույն ֆուտբոլիստն` ըստ The Guardian-ի

2021 թ. լավագույն ֆուտբոլիստն` ըստ The Guardian-ի

25/12/2021 - 10:45

Բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականը ներկայացրել է 2021 թ. 100 լավագույն ֆուտբոլիստներին, ինչի արդյունքում «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովակին երկրորդ տարին անընդմեջ ճանաչվել է տարվա լավագույն ֆուտբոլիստ։

Լավագույնին պարզելու համար պարբերականը քվեարկություն է անցկացրել 219 փորձագետների շրջանում, որոնց թվում ընդգրկված են եղել նաև 24 նախկին ֆուտբոլիստներ։

Նշենք, որ լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը.

  1. Ռոբերտ Լևանդովսկի («Բավարիա») – 8481 միավոր
  2. Լեո Մեսսի (ՊՍԺ) – 7830 միավոր
  3. Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ») – 7589 միավոր
  4. Կարիմ Բենզեմա («Ռեալ Մադրիդ» – 7214 միավոր
  5. Ժորժինիո («Չելսի») – 6859 միավոր
  6. Կիլիան Մբապե (ՊՍԺ) – 6705 միավոր
  7. Էրլինգ Հալանդ («Բորուսիա Դորտմունդ») – 6696 միավոր
  8. Կրիշտիանու Ռոնալդու («Մանչեսթեր Յունայթեդ») – 6277 միավոր
  9. Նգոլո Կանտե («Չելսի») – 6181 միավոր
  10. Կևին դե Բրոյնե («Մանչեսթեր Սիթի») – 5985 միավոր

Ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022