2020/21 մրցաշրջանի լավագույն կենտրոնական կիսապաշտպաններն` ըստ Interfootball-ի հետևորդների

2020/21 մրցաշրջանի լավագույն կենտրոնական կիսապաշտպաններն` ըստ Interfootball-ի հետևորդների

05/06/2021 - 18:24

Անցնող օրերին Interfootball-ի Telegram-ի ալիքում մի շարք հարցումներ տեղադրվեցին։ Interfootball-ի հետևորդները յուրաքանչյուր դիրքի համար մեր առաջարկված 10 ֆուտբոլիստներից ընտրում են լավագույնին` այդկերպ կազմելով 2020/21 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը, որի կեսից շատն արդեն հավաքվել է։

Յուրաքանչյուր հարցում առավելագույնը տևում է 24 ժամ։

Խորհրդանշական հավաքականն արդեն համալրել են Էդուարդ Մենդին («Չելսի»,դարպասապահ), Սեզար Ասպիլիկուետան («Չելսի», աջ պաշտպան) և Ֆերլան Մենդին («Ռեալ Մադրիդ», ձախ պաշտպան) և կենտրոնական պաշտպաններ Անտոնիո Ռյուդիգերն («Չելսի») ու Ռուբեն Դիաշը («Մանչեսթեր Սիթի»), ինչպես նաև Նգոլո Կանտեն («Չելսի», հենակետային կիսապաշտպան)։

Հունիսի 4-ին հարցում տեղադրվեց` պարզելու համար 2020/21 մրցաշրջանի լավագույն կենտրոնական կիսապաշտպաններին։ Քվեարկության ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեին ընտրել միանգամի 2 ֆուտբոլիստ։

Քվեարկության հենց մեկնարկից «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսն առավելություն ստացավ մրցակիցների նկատմամբ, որը պահպանեց մինչև վերջ։ Գերմանացի կիսապաշտպանը ստացել է ձայների 44%-ը և առաջատարի կարգավիճակով ընգրկվել մեր խորհրդանշական հավաքականում։

Երկրորդ տեղի համար բավական թեժ պայքար ընթացավ Լուկա Մոդրիչի («Ռեալ»), Իլկայ Գյունդողանի («Մանչեսթեր Սիթի») և Ֆրենկի դե Յոնգի («Բարսելոնա») միջև։

Արյդունքում կրկին վճռորոշ են դարձել հաշված ձայները։ Լուկա Մոդրիչը, ստանալով 78 ձայն (37%), զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը` իր թիմակցի հետ տեղ զբաղեցնելով խորհրդանշական հավաքականում։

Մոդրիչին հաջորդել են Իլկայ Գյունդողանը (69 ձայն կամ 32%) ու Ֆրենկի դե Յոնգը (67 ձայն կամ 31%)։

Առաջարկված մյուս թեկնածուները բաժխվել են հետևյալ հաջորդականությամբ.

5-6. Նիկոլո Բարելա («Ինտեր», 11%)

5-6. Ֆրանկ Կեսիե («Միլան», 11%)

7. Լեոն Գորեցկա («Բավարիա», 8%)

8. Սերժիու Օլիվեյրա («Պորտու», 4%)

9-10. Իվան Ռակիտիչ («Սևիլիա», 2%)

9-10. Ջուդ Բելինգհեմ («Բորուսիա Դորտմունդ», 2%)

Միացեք Interfootball-ի Telegram-ի ալիքին այս հղումով` https://t.me/Interfootball_am, որպեսզի մասնակցեք մյուս հարցումներին և միասին հավաքենք 2020/21 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը։

# , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023