Ֆրանսիայի հավաքականի հայտացուցակն առաջիկա հանդիպումների համար

Ֆրանսիայի հավաքականի հայտացուցակն առաջիկա հանդիպումների համար

16/03/2023 - 23:23

Ֆրանսիայի հավաքականի մամուլի ծառայությունը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր հրավիրվել են` մասնակցելու Եվրո-2024-ի որակավորման առաջին երկու տուրերի հանդիպումներին։

«Եռագույնների» գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.

Դարպասապահներ – Մայք Մենյան («Միլան», Իտալիա), Ալֆոնս Արեոլա («Վեսթ Հեմ», Անգլիա), Բրիս Սամբա («Լանս»)

Պաշտպաններ – Էդուարդո Կամավինգա («Ռեալ Մադրիդ», Իսպանիա), Վեսլի Ֆոֆանա («Չելսի», Անգլիա), Թեո Էրնանդես («Միլան»), Իբրահիմա Կոնատե («Լիվերպուլ», Անգլիա), Ժյուլ Կունդե («Բարսելոնա», Իսպանիա), Վիլիամ Սալիբա («Արսենալ», Անգլիա), Բենջամեն Պավար, Դայո Ուպամեկանո (երկուսն էլ` «Բավարիա», Գերմանիա)

Կիսապաշտպաններ – Յուսուֆ Ֆոֆանա («Մոնակո»), Ադրիեն Ռաբիո («Յուվենտուս», Իտալիա), Օրելյեն Չուամենի («Ռեալ Մադրիդ»), Կեֆրեն Թյուրամ («Նիս»), Ժորդան Վերետու («Մարսել»)

Հարձակվողներ – Կինգսլի Կոման («Բավարիան»), Մուսա Դիաբի («Բայեր Լևերկուզեն», Գերմանիա), Օլիվիե Ժիրու («Միլան»), Անտուան Գրիզման («Ատլետիկո Մադրիդ», Ֆրանսիա), Ռանդալ Կոլո Մուանի («Այնտրախտ», Գերմանիա), Կիլիան Մբապե (ՊՍԺ), Մարկուս Թյուրամ («Բորուսիա Մյունխենգլադբախ», Գերմանիա)

Հավելենք, որ Ֆրանսիայի հավաքականը մարտի 24-ին կմրցի Նիդեռլանդների, իսկ ամսի 27-ին` Իռլանդիայի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023