Ֆրանսիայի գավաթ. Մալինովսկու հիասքանչ «կրակոցը»  հաղթանակ պարգևեց Մարսելին ՊՍԺ-ի դեմ խաղում🎥

Ֆրանսիայի գավաթ. Մալինովսկու հիասքանչ «կրակոցը» հաղթանակ պարգևեց Մարսելին ՊՍԺ-ի դեմ խաղում🎥

09/02/2023 - 02:29

Ֆրանսիայի գավաթի 1/8 եզրափակիչում «Մարսելը» սեփական հարկի տակ մրցեց ՊՍԺ-ի դեմ։

Առաջ ընկնելով` նշենք, որ պրովանսյան ակումբը հիանալի հանդիպում անցկացրեց և հաղթեց 2:1 հաշվով։

Իգոր Տուդորի թիմին հաղթանակ պարգևեցին Ալեսիս Սանչեսի և Ռուսլան Մալինովսու խփած գոլերը։

Նշենք, որ ուկրաինացի կիսապաշտպանը պարզապես դարձսվ հիասքանչ գոլի հեղինակ` մեկ հպումով կատարած հարվածով ռմբահարելով փարիզյան ակումբի դարպասը։

Հյուրերի միակ գոլը խփեց Սերխիո Ռամոսը։

Այսպիսով, պրովանսյան ակումբը դուրս եկավ Ֆրանսիայի գավաթի 1/4 եզրափակիչ, իսկ ՊՍԺ-ն լքեց հետագա պայքարը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023