Ֆլամենգոն պատրաստ է գնել Գաբրիել Բարբոսայի տրանսֆերը

Ֆլամենգոն պատրաստ է գնել Գաբրիել Բարբոսայի տրանսֆերը

22/12/2019 - 16:51

Միլանի «Ինտերի» ֆուտբոլիստ Գաբրիել Բարբոսան՝ Գաբիգոլը, հնարավոր է՝ շարունակի հանդես գալ բրազիլական «Ֆլամենգոյում»։ 23-ամյա հարձակվողը այս տարվա հունվարից վարձակալական հիմունքներով հանդես է գալիս «Ֆլամենգոյի» կազմում։

Ինչպես տեղեկացնում է լրագրող Նիկոլո Սկարան՝ «Ֆլամենգոն» մտադիր է «Ինտերի» հետ համաձայնության հասնել հաջորդ շաբաթ։ Բրազիալական ակումբը պատրաստ է խաղացողին 5 տարվա պայմանագիր առաջարկել՝ վճարելով տարեկան 5 մլն եվրո աշխատավարձ։

Բրազիլացի հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում մասնակցել է 47 հանդիպման՝ դառնալով 36 գոլի հեղինակ, իսկ «Ֆլամենգոյի» հետ նվաճել է Լիբերտադորեսի գավաթն ու դարձել բրազիլական Ա սերիա-ի չեմպիոն։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023