ՖԻՖԱ-ն պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել՝ կապված Սուպերլիգայի հետ

ՖԻՖԱ-ն պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել՝ կապված Սուպերլիգայի հետ

19/04/2021 - 11:48

ՖԻՖԱ -ն հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որը կապված է Սուպերլիգայի ստեղծման հետ․

«Հաշվի առենելով ԶԼՄ-ների բոլոր հարցումները՝ ՖԻՖԱ-ն ցանկանում է պարզաբանել, որ կազմակերպությունը վճռականորեն կողմ է համերաշխությանը և ֆուտբոլում արդար վերաբաշխման մոդելին, որոնք համաշխարհային մակարդակով կարող են օգնել ֆուտբոլին զարգանալ։ ՖԻՖԱ-ի հիմնական նպատակը ֆուտբոլի զարգացումն է։

Մեր կարծիքով և մեր կազմակերպության կանոնադրության համաձայն՝ յուրաքանչյուր ֆուտբոլային մրցաշար՝ լինի դա ազգային, միջազգային, թե համաշխարհային, ֆինանսական միջոցների վերաբաշխման առումով պետք է մշտապես արտահայտի համերաշխություն, ազնվություն և արդարություն։ Ավելին՝ ֆուտբոլային կառույցները ղեկավարող մարմինները պետք է օգտագործեն իրավական, սպորտային և դիվանագիտական բնույթի բոլոր լծակները, որպեսզի պահպանվեն վերոնշյալ սկզունքները։

Այս ամենի հետ կապված՝ միջազգային ֆուտբոլային կառույցների շրջանակից դուրս «փակ եվրոպական լիգայի» ստեղծման վերաբերյալ ՖԻՖԱ-ն կարող է արտահայտել միայն իր ԱՆՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ։

ՖԻՖԱ-ն մշտապես հանդես է գալիս համաշխարհային ֆուտբոլում միասնության օգտին՝ խրախուսելով բուռն քննարկումներում ընդգրկված բոլոր կողմերին, որպեսզի նրանք հանգիստ, կառուցողական և հավասարակշռված երկխոսություն վարեն՝ ի շահ խաղի և համերաշխության»,- նշված է պաշտոնական հայտարարության մեջ, որը հրապարակվել է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում։

Հիշեցնենք, որ 12 գրանդ ակումբներ հայտարարել են եվրոպական Սուպերլիգա ստեղծելու մասին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023