ՖԻՖԱ-ն հրապարակել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» մրցանակի 3 հավակնորդների անունները

ՖԻՖԱ-ն հրապարակել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» մրցանակի 3 հավակնորդների անունները

07/01/2022 - 18:41

ՖԻՖԱ-ն հրապարակել է The Best FIFA Football Awards մրցանակաբաշխության ամենակարևոր անվանակարգի` «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» մրցանակի 3 հավակնորդներին։

Մրցանակին հավակնելու են Ռոբերտ Լևանդովսկին («Բավարիա»), Մոհամեդ Սալահը («Լիվերպուլ») և Լեո Մեսսին (ՊՍԺ)։

Նշենք, որ ընդլայնված ցանկից դուրս են մնացել Կարիմ Բենզեման («Ռեալ Մադրիդ»), Կևին դե Բրոյնեն («Մանչեսթեր Սիթի»), Կրիշտիանու Ռոնալդուն («Մանչեսթեր Յունայթեդ»), Էրլինգ Հալանդը («Բորուսիա Դորտմունդ»), Ժորժինիոն («Չելսի»), Նգոլո Կանտեն («Չելսի»), Կիլիան Մբապեն (ՊՍԺ) և Նեյմարը (ՊՍԺ)։

Հավելենք, որ մրցանակաբաշկությունը կկայանա հունվարի 17-ին` Ցյուրիխում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023