ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը երկար դադարից հետո նոր առաջատար ունի

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը երկար դադարից հետո նոր առաջատար ունի

31/03/2022 - 14:27

ՖԻՖԱ-ն մարտի 31-ին հրապարակել է դասակարգման աղյուսակի թարմացված տարբերակը։

Ըստ թարմացված տարբերակի` ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակն ունի նոր առաջատար` ի դեմս Բրազիլիայի հավաքականի, որը, շրջանցելով Բելգիային, երկար դադարից հետո կրկին բարձրացավ 1-ին հորիզոնական։

Բրազիլիան վերջին անգամ ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակի առաջատար դարձել էր 2017 թ. օգոստոսի 10-ի թարմացումից հետո, իսկ Բելգիան ցանկը գլխավորում էր 2018-ի հոկտեմբերի 25-ից։

Նշենք, որ լավագույն տասնյակում ևս մեկ փոփոխություն է տեղի ունեցել։ Մեքսիկայի հաբաքականը, բարձրանալով 3 հորիզոնական, այժմ զբաղեցնում է 9-րդ տեղը։

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակի լավագույն տասնյակն այժմ ունի հետևյալ տեսքը.

  1. Բրազիլիա – 1832,69 միավոր
  2. Բելգիա – 1827
  3. Ֆրանսիա – 1789,85
  4. Արգենտինա – 1765,13
  5. Անգլիա – 1761,71
  6. Իտալիա – 1723,31
  7. Իսպանիա – 1709,19
  8. Պորտուգալիա – 1674,78
  9. Մեքսիկա – 1658,82
  10. Հոլանդիա – 1658,82

Նշենք, որ Հայստանի հավաքականը վերջին թարմացումից հետո պահպանել է դիրքը և զբաղեցնում է 92-րդ հորիզոնականը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023