Ֆինլանդիա-Հայաստան խաղի սպասումով. ԸՆԹԵՐՑՈՂԻ ԿԱՐԾԻՔ

Ֆինլանդիա-Հայաստան խաղի սպասումով. ԸՆԹԵՐՑՈՂԻ ԿԱՐԾԻՔ

14/10/2019 - 12:48

Եվրոպայի առաջնության նախընտրական հանդիպում՝ Ֆինլանդիա-Հայաստան․ մինչ անդրադառնամ Ֆինլանդիայի հետ սպասվելիք խաղին, նորից խոսեմ Լիխտենշտեյն 1 – 1 Հայաստան խաղի ելքին, քանի որ հիասթափությունը խորն է գրանցված արդյունքից հետո, և եթե չլինի ճշգրիտ վերլուծություն, Ֆինլանդիայի հետ խաղում պատկերը ավելի տխուր կլինի:

Իսկ ճիշտ վերլուծությունը կայանում է հետևյալում․ պետք էր առաջին խաղակեսում ստեղծվաց պահերից օգտագործվեր առավելագույնը, պետք չէր 0-1 ի ժամանակ նման գաճաճ երկրի դեմ խաղում խաղային սխեմա փոխել՝ Մարկոսին փոխարինել հենակետային Մալաքյանով, այլ պետք էր փոխարինել կրեատիվ ֆուտբոլիստով՝ չփոխելով նաև խաղային մոդելը, խաղալ 1 հենակետայինով, իսկ տվյալ իրավիճակում Մարկոսի դիրքի միակ արժանի թեկնածուն Էրիկ Վարդանյանն էր․ հենց Էրիկը պետք է խաղադաշտ մտներ։ Արազին փոխարինման դուրս բերել 87 -րորդ րոպեին ևս կոպտագույն սխալ էր։ Եթե դիտել եք, Գյուլբուդաղյանցը հետխաղյա ասուլիսում ինքն էլ նշել էր, որ ուշացրեց Արազի փոխարինումը․ ինչևիցե երբ ուսումնասիրում ես տվյալ խաղի մանրամասները, գալիս ես այն եզրահանգման, որ սա ավելի շատ Գյուլբուդաղյանցի ոչ ոքին էր, քան տղաների:

Ֆինլանդիա․ միջակ շարքային ընտրանի՝ չունենալով աստղային կազմ, շնորհիվ գրագետ մարտավարության այս ընտրական փուլում քաղում է գրեթե առավելագույնը, իսկ երբ Ֆինլանդիայի ընտրանուն դիտարկում ես վերջին 10 տարվա կտրվածքով, հետևյալ պատկերն ես ստանում․ Ֆինլանդիան այս տարիների ընթացքում ունեցել է ավելի ուժեղ ընտրանի, քան ներկայիս հավաքականն է, ստաժավոր ֆուտբոլասերները կհիշեն Սամի Հյուպիայի, Ֆորսելի, Երյոմենկո եղբայրների ժամանակաշրջանի ընտրանուն, որն անհամեմատ ավելի ուժեղ էր քան ներկայիս թիմը։ Ներկայիս կազմից կարելի է առանձնացնել Պուկիին՝ Անգլիայի Պրեմիեր լիգայից և Կամարային՝ Գլազգո Ռենջերսից, մնացած ֆուտբոլիստները ներկայացնում են միջին կամ միջինից ցածր եվրապական երկրներ:

Չգիտեմ ինչքանով է ճիշտ՝ Կամո Հովհանիսյանի, Արտակ Գրիգորյանի պատրաստ լինելը Ֆինլանդիայի դեմ խաղում, քանի որ եղան սպորտային կայքեր, որտեղ նշվեց, որ երկուսնել վնասվածքներից ապաքինվել են և պատրաստ են Ֆինլանդիայի հետ խաղին: Մենք եթե Ֆինլանդիայի հետ խաղում ուզում ենք դրական արդյունք գրանցել, ապա թե՛ խաղային սխեմայում, թե՛ մեկնարկային կազմում փոփոխություն կատարելը անրաժեշտություն է:

Դարպասում կրկին՝ Հայրապետյան․ այս պահին նրանից լավը ուղղակի չկա, կենտրոնական գոտում՝ Հարոյան, իսկ Հարոյանի կողքին՝ Իշխանյան թե՞ Կալիզիր․ Կալիզիրը կարիերայի մեծ մասը խաղացել է Շվեդիայի  ուժեղագույն  լիգայի տարբեր թիմերում, իսկ Իշխանյանը իր կարիերայում Հայաստանի առաջնությունից բացի ուրիշ ոչ մի տեղ չի խաղացել․ ներկայումս Շվեդիայի առաջնությունը անհամեմատ ավելի ուժեղ է Հայաստանի առաջնությունից։

Դիրքային պայքարում Կալիզիրը ավելի ուժեղ է․ եթե Կալիզիրը ինչ-որ ֆուտբոլային պարամետրերով զիջում է Հայկին, գուցե՝ եկրորդ հարկում, մնացած բոլոր ֆուտբոլային պարամետրերով Կալիզիրը ավելի ուժեղ է։ Եթե ես լինեի հավաքականի մարզիչը, Հարոյանի հետ մեկտեղ կխաղացնեի Կալիզիրին, աջ պաշտպան՝ Համբարձումյան, այս պահին այլ ընտրություն չկա Համբարձումյանից բացի։ Ձախ պաշտպանի դիրքում լավ կլիներ իրոք Կամոն պատրաստ լիներ հակառակ պարագայում՝ կրկին երևի Արման Հովհանիսյան: Այսպիսով՝ պաշտպանական ֆազայում ամենաօպտիմալը՝ Հայրապետյան + Հարոյան + Կալիզիր + Համբարձումյան + Հովհանիսյան:

Ֆինլանդիայի դեմ պետք է խաղալ միանշանակ 2 հենակետայինով, այլ խաղային սխեմա տվյալ խաղի համար չհիմնավորված կլինի, և այդ 2 հենակետայինները տվյալ խաղի համար պետք է լինեն Արտակ Գրիգորյանը – Ռումյան Հովսեփյան զույգը:

Հարձակման ֆազան՝ Արազը, անցկացնելով հաշված րոպեներ, խաղադաշտում  միանգամից թարմություն մտցրեց գաճաճ լիխերի դեմ խաղում և եթե միքիչ շուտ մտներ, վստահ եմ մերոնք կխփեին երկրորդ գնդակը։

Գևորգի փոխարեն՝ Արազ․ մեկնարկային րոպեներից, Տիգրան Բարսեղյան, Սարգիս Ադամյան, կենտրոնական հարձակվողի գոտում՝ Ալեքսանդր Կարապետյան․ ես վստահ եմ, եթե մեկնարկային կազմում հարձակման ֆազայում հենց սկզբից խաղան Արազ, Տիգրան Բարսեղյան, Սարգիս Ադամյան եռյակը․ կկարողանան սրող փոխանցումներ մատակարարել Կարապետյանին, նա էլ իրա ասելիքը կասի Ֆինլանդիայի դեմ խաղում:

Պարոն Գյուլբուդաղյանց, Գևորգ Ղազարյանին չափից դուրս շատ եք վստահում, նա ներկա դրությամբ չունի այն խաղամակարդակը, որ միշտ ամբողջական հանդիպում անկացնի,։ Ոչ ոք չի ասում ավելորդ է և պետք չէ հրավիրել, այլ ասում եմ պարզ կայացած ճշմարտություն․ նա չի ձգում մի ամբողջ հանդիպման և ֆինների դեմ ճիշտը կլինի Գևորգի փոխարեն Արազին տեսնել մեկնարկում:

Եվ ահա, երբ ամեն ինչ ամփոփում եմ, ստացվում է ֆինների դեմ հետևյալ ամենաօպտիմալ կազմը․ Հայրապետյան, Հարոյան, Կալիզիր, Համբարձումյան, Հովհանիսյան, Գրիգորյան, Հովսեփյան, Բարսեղյան, Արազ, Ադամյան, Կարապետյան:

Իսկ խաղը ուժեղացնելու տեսակետից շատ լավ տարբերակներ են Մարկոսը, Միրանյանը, Բաբայանը և Էրիկ Վարդանյանը, ուղակի այդ փոխարինումները պետք է լինեն 60-70 րոպեներից սկսած, ոչ թե 83-87 րոպեներից:

Հայ ազգ, ես հստակ ֆուտբոլային բաղադրիչներով նշեցի թե՛ մեկնարկային կազմը, թե՛ այն խաղային մոդելը, որի միջոցով մենք կհաղթենք, կարող եք չկասկածել:

Հեղինակ՝ Hayblog.info

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023