Ֆինլանդիա – Հայաստան խաղի տոմսերը կարող եք ձեռք բերել մինչև հոկտեմբերի 10-ը

Ֆինլանդիա – Հայաստան խաղի տոմսերը կարող եք ձեռք բերել մինչև հոկտեմբերի 10-ը

08/10/2019 - 11:34

Հոկտեմբերի 15-ին Ֆինլանդիայի Տուրկու քաղաքում տեղի կունենա ԵՎՐՈ 2020թ․առաջնության որակավորման փուլի J խմբի 8-րդ տուրի Ֆինլանդիա – Հայաստան հանդիպումը։ Հանդիպումը կկայանա քաղաքի «Վերիտաս» մարզադաշտում։

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը, Ֆինլադիայի ֆուտբոլի ֆեդերացիան հրապարակել է հանդիպման տոմսերի հետ կապված բոլոր մանրամասները։

Հայկական կողմին հատկացվել է «Վերիտաս» մարզադաշտի O տրիբունայի O սեկցիան: Տոմսերի արժեքն է 33 եվրո։ Տոմսերը կարող եք ձեռք բերել մինչև հոկտեմբերի 10-ը:

Հայաստանի հավաքականի երկրպագուները տոմս ձեռք բերելու համար պետք է այցելեն հետևյալ կայք։ Ցանկալի է կայքից օգտվել համակարգչային տարբերակով։ Գրանցվելուց հետո յուրաքանչյուր երկրպագու կունենա 9․5 րոպե տոմսի գնումը վերջնական ձևակերպելու համար։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023