Ֆերդինանդ. «Ատլետիկոյի ֆուտբոլիստների պահվածքը զզվելի էր»

Ֆերդինանդ. «Ատլետիկոյի ֆուտբոլիստների պահվածքը զզվելի էր»

14/04/2022 - 10:27

Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան խաղում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս մրցեց «Ատլետիկո Մադրիդի» դեմ. գրանցվեց 0:0 հաշիվը, ինչի արդյունքում մանկունյական ակումբը դուրս եկավ մրցաշարի կիսաեզրափակիչ։

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը, ով այժմ փորձագետ է աշխատում հեղինակավոր Sky Sports հեռուստաընկերությունում, մեկնաբանել է այդ հանդիպման խաղավերջում տեղի ունեցած դրվագն ու «Ատլետիկոյի» ֆուտբոլիստների պահվածքը.

««Ատլետիկոյի» ֆուտբոլիստների պահվածքը զզվելի էր։ Նրանք պետք է ամաչեն իրենց կատարած որոշ չարաճճիությունների համար։

Եթե խոսենք բուն ֆուտբոլի մասին, ապա պետք է արժանին մատուցենք «Ատլետիկոյին», քանի որ վերջինս «Սիթիին» ստիպեց խաղալ այնպիսի ֆուտբոլ, որը մենք շատ վաղուց չէինք տեսել։

Այդուհանդերձ, խաղավերջում տեղի ունեցածն ամենևին այն չէ, ինչ ցանկանում ես տեսնել ֆուտբոլային հանդիպման ժամանակ»,- Ֆերդինանդի խոսքերը մեջբերում է BBC-ն։

Հիշեցնենք, որ «Ատլետիկո» – «Սիթի» հանդիպման վերջնամասում մադրիդյան ակումբի պաշտպան Ավգուստո Ֆելիպեն դրվագներից մեկում միտումնավոր թիկունքից ոտքով հարվածեց Ֆիլ Ֆոդենին, ինչից հետո բախում տեղի ունեցավ երկու ակումբների ֆուտբոլիստների միջև։

Այդ դրվագի հետևանքով Ֆելիպեն պատժվեց կարմիր քարտով, իսկ հանդիպումը տևական ժականակ դադարեցված էր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023