Ֆերդինանդ․ «Եթե ես լինեի Լևանդովսկին, ապա ստորագրահավաք կկազմակերպեի»

Ֆերդինանդ․ «Եթե ես լինեի Լևանդովսկին, ապա ստորագրահավաք կկազմակերպեի»

14/08/2020 - 18:37

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կենտրոնական պաշտպան Ռիո Ֆերդինանդը, ով ներկայումս աշխատում է Sky Sports հեռուստաալիքում՝ որպես ֆուտբոլային փորձագետ, իր կարծիքն է հայտնել «Ոսկե գնդակի» խաղարկության մասին, որն այս տարի պատմության մեջ առաջին անգամ չի հանձնվելու։

«Եթե ես լինեի Ռոբերտ Լևանդովսկին, և եթե France Football-ը չեղարկեր «Ոսկե գնդակի» հանձնման արարողությունը, ապա միանշանակ կկազմակերպեի ստորագրահավաք, որպեսզի այն վերադարձնեն։

Բացի այն տարվանից, որ մրցանակը ստացավ Լուկա Մոդրիչը, Լեո Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդուն 12 տարի է արդեն դոմինանտ են ֆուտբոլում։ Այս տարի Ռոբերտ Լևանդովսկին դուրս է եկել նոր մակարդակի վրա։

Չեմ կարողանում հավատալ, որ մրցանակն այս տարի չի հանձնվելու։ Լևանդովսկին արժանի է ստանալ մրցանական այն ամենի համար, ինչ նա արել է ընթացիկ մրցաշրջանում։

Եթե Լևան «Բավարիային» հասցնի մինչև Չեմպիոնների լիգայի հավաթին, և նրանք, անկախ ամեն ինչից, չհանձնեն մրցանակը, ապա դա միանշանակ սխալ որոշում կլինի»,- նշել է Ֆերդինանդը, ում խոսքերը մեջբերում է TeamTalk-ը։

Հիշեցնենք, որ France Football-ը 2020 թվականին չի հանձնելու «Ոսկե գնդակը»՝ պատճառաբանելով, որ այս ֆուտբոլային տարին տարբերվում է նախկիններից և դժվար կլինի որոշել լավագույնին։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023