Ֆարե․ «Մենք կապ էինք հաստատել Կլոպի հետ»

Ֆարե․ «Մենք կապ էինք հաստատել Կլոպի հետ»

23/08/2020 - 22:28

«Բարսելոնայի» նախագահի աթոռին հավակնող Ժորդի Ֆարեն մեկնաբանել է Ռոնալդ Կումանի՝ ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվում լուրը․

«Կարծում եմ՝ Ռոնալդ Կումանի նշանակումը ճիշտ որոշում էր, քանի որ նա «Բարսելոնայի» լեգենդներից է։

Հաշվի առնելով նրա որակները՝ կարծում եմ, որ նա այն մարդն է, ով պետք էր ակումբին։ Նրան հաջողություն եմ մաղթում, քանի որ նրա առջև բարդագույն խնդիր է դրված։

Եթե Կումանը հաջողություն գրանցի ակումբի հետ, միանաշակ, կմնա իր պաշտոնում։ Ակնհայտ է, որ նա զարգացման ծրագիր ունի, սակայն մենք մի անգամ կապվել ենք «Լիերպուլի» մարզիչ Յուրգեն Կլոպի հետ, քանի որ կարծում ենք՝ ակումբին հենց նրա պես մասնագետ է անհրաժեշտ»,- նշել է Ֆարեն, ում խոսքերը մեջբերում է Diaro As-ը։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023