Ֆանտաստիկ գոլերի երեկո. Ուդինեզեն ջախջախեց Կալյարիին🎥

Ֆանտաստիկ գոլերի երեկո. Ուդինեզեն ջախջախեց Կալյարիին🎥

19/12/2021 - 01:37

Իտալական Ա սերիայի 18-րդ տուրի շրջանակում «Ուդինեզեն» հյուրընկալվելիս մրցեց «Կալյարիի» դեմ։

Ուդինեից ժամանած հյուրերը որևէ հնարավորություն չտվեցին «Կալյարիին»` ջախջախելով 4:0 հաշվով։

«Ուդինեզեի» կազմից դուբլի հեղինակ դարձավ Ժերար Դելոֆեուն, մեկական անգամ էլ աչքի ընկան Ժան-Վիկտոր Մակենգոն ու Նահուել Մոլինան։

Նշենք, որ Գաբրիելե Չիոֆիի խփած սաների բոլոր գոլերը մեկը մեկից գեղեցիկ ստացվեցին։

Այս հաղթանակից հետո «Ուդինեզեն» վաստակեց 20 միավոր և բարձրացավ 14-րդ հորիզոնական։

«Կալյարին», 10 միավորով, 19-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023