Ֆաթին չի ցանկանում համալրել ԱՊԼ-ն  ներկայացնող ակումբի շարքերը

Ֆաթին չի ցանկանում համալրել ԱՊԼ-ն ներկայացնող ակումբի շարքերը

13/05/2023 - 23:11

«Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆաթիի ապագան շարունակում է մնալ անորոշ։

Օրեր առաջ տեղեկություն տարածվեց, որ «Բարսելոնան» համաձայն է «Վուլվերհեմպտոնի» հետ փոխանակում իրականացնել. Ֆաթին պետք է համալրի «գայլերի», իսկ Ռուբեն Նևեշը` «բլաուգրանայի» շարքերը։

Գործարքի դիմաց անգլիական ակումբը պետք է վճարի նաև 30 մլն եվրո։

Այդուհանդերձ, ինչպես հայտնում է Diaro Sport-ն, այդ փոխանակումն այժմ քիչ հավանական է, քանի որ իսպանացի հարձակվողը չի ցանկանում տեղափոխվել «Վուլվերհեմպտոն»։

Ֆաթին մտադիր է կարիերան շարունակել «Բարսելոնայի» կազմում. նա նպատակ ունի հաջողության հասնել հարազատ ակումբի հետ։

Բացի դրանից, կարիերան «Վուլվերհեմպտոնում» շարունակելու տարբերակին Ֆաթին թերահավատորեն է վերաբերվում։

Հիմնական խոչընդոտն այն է, որ «գայլերը» հաջորդ մրցաշրջանում հանդես չեն գալու եվրագավաթային որևէ մրցաշարի։

Եթե Ֆաթին վերջնականապես հրաժարվի տեղափոխվել «Վուլվզ», ապա Նևեշի գործակալ Ժորժե Մենդեշը կփորձի «Բարսելոնայի» հետ այլ փոխանակում իրականացնել։

Գործարքում, հնարավոր է, ներառվեն Սերժինիո Դեստը, Նիկո Վիլիամսը կամ էլ Էզ Աբդեն, ովքեր ընթացիկ մրցաշրջանում վարձավճարով հանդես են գալիս համապատասխանաբար «Միլանի», «Վալենսիայի» և «Օսասունայի» կազմում։

Հատկանշական է, որ Ռուբեն Նևեշի գործարքի հարցում «Բարսելոնայի» ղեկավարությունն ու մարզչական շտաբը տարբեր կարծիքներ ունեն։

«Կապտանռնագույնների» Ժոան Լապորտան պորտուգալացի ֆուտբոլիստի տաղանդի մեծ երկրպագուն է և ցանկանում է նրան տեսնել ակումբի կազմում, սակայն գլխավոր մարզիչ Խավին կարծում է, որ Նևեշը, հնարավոր է, չկարողանա հարմարվել «բլաուգրանայի» խաղաոճին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023