Բարսելոնան ընդունել է Վուլվզի` խոշոր փոխանակում իրականացնելու  առաջարկը

Բարսելոնան ընդունել է Վուլվզի` խոշոր փոխանակում իրականացնելու առաջարկը

06/05/2023 - 13:51

«Բարսելոնան» ու «Վուլվերհեմպտոնը» պատրաստվում են խոշոր փոխանակում իրականացնել։

Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, «գայլերը» «բլաուգրանային» առաջարկել են Անսու Ֆաթիին փոխանակել Ռուբեն Նևեշի հետ, ինչին կատալոնական ակումբը տվել է համաձայնություն։

Աղբյուրի փոխանցմամբ` եթե գործարքը կայանա, «Վուլվզը» «Բարսելոնային» պետք է վճարի նաև 30 մլն եվրո հավելավճար։

Հաղորդվում է, որ կատալոնական ակումբին այս գործարքն իրականացնելը ձեռնտու է հատկապես ֆինանսական վիճակը բարելավելու համար։

«Բարսելոնան» այժմ սպասում է, որ Ֆաթին ապագայի վերաբերյալ վերջնական որոշում կայացնի։

20-ամյա ֆուտբոլիստի գործակալը Ժորժե Մենդեշն է, ով արդեն տևական ժամանակ է փորձում է իր հաճախորդի համար գրանդ ակումբ գտնել անգլիական Պրեմիեր լիգայում, սակայն նրա կապերը «Մանչեսթեր Յունայթեդում», «Լիվերպուլում», «Նյուքասլում» և «Չելսիում» չտեցին որևէ արդյունք, այդ պատճառով էլ վերջինս Ֆաթիի ծառայություններն առաջարկեց «Վուլվզին», որն արդեն տևական ժամանակ է համագործակցում է պորտուգալացի գործակալի հետ։

Հավելենք, որ Անսու Ֆաթին «Բարսելոնայի» սան է, որի կազմում մինչ օրս անցկացրել է 104 հանդիպում` դառնալով 26 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։

Ինչ վերաբերում է Ռուբեն Նևեշին, ապա պորտուգալացի կիսապաշտպանը «գայլերի» գույները պաշտպանում է 2017 թ. հուլիսից, որի կազմում դաշտ է դուրս եկել 249 անգամ` դառնալով 30 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023