Ֆաբրիցո Ռոմանո․ «Իբրահիմովիչն ընդունել է Միլանի առաջարկը»

Ֆաբրիցո Ռոմանո․ «Իբրահիմովիչն ընդունել է Միլանի առաջարկը»

27/12/2019 - 11:56

Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Ֆաբրիցո Ռոմանոն, «Լոս-Անջելես Գելեքսիի» նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչը շատ մոտ է «Միլան» վերադառնալուն․

«Զլատան Իբրահիմովիչը վերադառնում է։ Քիչ առաջ նա ընդունել է «Միլանի» առաջարկը։ Մոտակա օրերին շվեդ հարձակվողը կլինի քաղաքում՝ պայմանագիր ստորագրելու նպատակով»,- հայտնում է լրագրողի twitter-ը։

Հիշեցնենք, որ շվեդ հարձակվողը մրցաշրջանն ավարտել է «Լոս-Անջելես Գելեքսիի» կազմում և հունվարի 1-ից կարող է պայմանագիր կնքել նոր ակումբի հետ։

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023