Ֆաբրիցիո Ռոմանոն անդրադարձել է «Նոայի» նոր մարզաբազայի բացմանը 🎥
Ֆաբրիցիո Ռոմանոն անդրադարձել է «Նոայի» նոր մարզաբազայի բացմանը 🎥
18/05/2026 - 23:48

Աշխարհահռչակ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն սոցցանցերում տեսանյութ է հրապարակել` անդադառնալով Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր «Նոայի» նոր մարզաբազայի բացմանը.

««Նոա» ֆուտբոլային ակումբը ինչ-որ մեծ բան է կառուցել։

​Հայաստանի չեմպիոնը բացել է նոր մարզաբազա և ներկայացրել «Նոա Պարկ» երկարաժամկետ նախագիծը, որը ներառում է նաև բոլորովին նոր` համաշխարհային մակարդակի մարզադաշտի ծրագիր։ Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էր նաև Լուիշ Ֆիգուն։

​Ընդամենը երկու տարվա ընթացքում «Նոան» հաղթել է Հայաստանի առաջնությունը, նվաճել ներքին երկու գավաթ, դարձել հայկական առաջին ակումբը, որը հասել է եվրոպական մրցաշարի փլեյ-օֆֆև, նույնիսկ, հաղթել «ԱԶ Ալկմարին»։

​Շատ հավակնոտ նախագիծ է և մի ակումբ, որի մասին ֆուտբոլային աշխարհը դեռ շարունակելու է լսել»,- ասել է իտալացին։

Մայիսի 18-ին տեղի է ունեցել «Նոայի» նոր մարզաբազայի բացման հանդիսավոր արարողությունը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026