Տեղի է ունեցել «Նոայի» նոր մարզաբազայի բացման հանդիսավոր արարաղությունը 🎥
Տեղի է ունեցել «Նոայի» նոր մարզաբազայի բացման հանդիսավոր արարաղությունը 🎥
18/05/2026 - 23:09

Տեղի է ունեցել «Նոայի» նոր մարզաբազայի բացման հանդիսավոր արարարողությունը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Վերջին մեկուկես տարվա ընթացքում «Նոա» ՖԱ-ն զբաղված էր մարզաբազայի՝ եվրոպական բարձր չափանիշներին համապատասխան, առաջին թիմի, նրա անձնակազմի, ինչպես նաև վարչական հատվածի համար նախատեսված մասնաշենքի կառուցմամբ։

Մասնաշենքը ներառում է գերժամանակակից հանդերձարաններ՝ համալրված մի քանի տեսակի վերականգնողական սենյակներով, բժշկական և մերսման նորագույն սարքավորումներով կահավորված տարածքներ, գերժամանակակից ընդարձակ մարզասրահ, հավաքների համար նախատեսված հյուրանոցային համարներ, գրադարան, առաջին թիմի անձնակազմի համար նախատեսված ճաշարան, խորհրդակցությունների դահլիճներ, աշխատասենյակներ և ժամանցի մի քանի սրահներ՝ համալրված սեղանի թենիսի պարագաներով ու համակարգչային խաղերով։

Այսօր ֆուտբոլային կենտրոնը ներկայացվել է ՀՀ կառավարությանը, ֆուտբոլային համայնքի ներկայացուցիչներին, լրատվամիջոցներին և «Նոա» ՖԱ-ի գործընկերներին։

Սա ծավալուն և կարևոր օր է հայկական ֆուտբոլի համար, որին մասնակցել են համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Լուիշ Ֆիգուն, «Նոա» ՖԱ-ի նախագահ Վարդգես Վարդանյանը և բարձրաստիճան պաշտոնյաներ։

Նոր սկիզբ՝ դեպի գերազանցություն և դեպի բոլոր այն նպատակները, որոնց ուղղությամբ անվերապահորեն առաջ է շարժվում «Նոա» ՖԱ-ն»,- նշված է Հայաստանի չեմպիոնի ու գավաթակրի հայտարարության մեջ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026