Ֆաբրեգասն` Էլ Կլասիկոյի մասին. «Շանսերը 60/40 են` հօգուտ Բարսայի»

Ֆաբրեգասն` Էլ Կլասիկոյի մասին. «Շանսերը 60/40 են` հօգուտ Բարսայի»

28/10/2023 - 17:53

Իսպանական Լա լիգայի 11-րդ տուրում կկայանա հերթական Էլ Կլասիկոն, որի շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ կմրցի «Ռեալ Մադրիդի» դեմ։

Հանդիպումից առաջ իր սպասելիքներով է կիսվել «բլաուգրանայի» նախկին կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը.

«Այժմ «Բարսան» շատ լավն է։ Ես կասեի, որ շանսերը 60/40 են` հօգուտ «Բարսայի», սակայն Կլասիկոն Կլասիկո է. շատ բան կախված է նաև տվյալ օրվանից, թե ինչպես ես սկսում խաղն ու անցկացնում առաջին րոպեները։

Սակայն, եթե պետք է կարծիքս արտահայտեմ, կասեմ, որ «Բարսան» մի փոքր ավելի լավն է։

Առանց Բենզեմայի «Ռեալը» կորցրել է որոշ ստեղծագործական ունակություններ, բայց ճիշտ է, որ նրանք շատ երիտասարդ և դինամիկ թիմ ունեն:

Շատ բան կախված է լինելու այն հանգամանքից, թե ինչպես են նրանք իրենց զգում, ինչպես է Խավին տեսնում մրցակցին և ինչպես կդասավորվեն իրադարձությունները կենտրոնական պաշտպանների համար։

Մադրիդցիները չեն սիրում, երբ չեն կարողանում վերահսկել գնդակը, իսկ «Բարսայի» դեմ վերջին խաղերում դա տեղի չի ունենում։

Այդ ժամանակ նրանք սկսում են նյարդայնանալ, այսուայն կողմ վազել, իսկ «Բարսան», որը վերահսկում է գնդակը, կարող է լուրջ խնդիրներ ստեղծել` պարբերաբար կատարելով տարբեր տեղաշարժեր։

Տվյալ դեպքում կենտրոնական պաշտպանները հաճախ են դիմում պրեսինգի, քանի որ չեն ունենում հենակետ։

Տեսնենք, եթե Լևանդովսկին լավ վիճակում լինի, ապա Գավին, ով վերջին Էլ Կլասիկոներում հանդես է եկել «կեղծ» ձախ վինգերի դիրքում, առաջ կշարժվի, և պաշտպանները կկորցնեն հենակետը, իսկ «Բարսան» կենտրոնում քանակական առավելություն կստանա։

Ճիշտ է` Խավիի օրոք «Բարսան» շատ լավ է խաղում Կլասիկոներում, սակայն «Ռեալը» շատ ուժեղ մրցակից է. անչափ հավասար հանդիպում է սպասվում»,- Ֆաբրեգասի խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն։

Հավելենք, որ Սեսկ Ֆաբրեգասը կատալոնական ակումբի կազմում հանդես է եկել 2011-14 թթ.` անցկացրած 151 խաղում դառնալով 42 գոլի և 50 գոլային փոխանցման հեղինակ։

Հիշեցնենք, որ «Բարսելոնա» – «Ռեալ» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 28-ին` Երևանի ժամանակով 18:15-ից սկսած։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023