Ֆաբինիո․ «Վան Դեյկն իսկական առաջնորդ է»

Ֆաբինիո․ «Վան Դեյկն իսկական առաջնորդ է»

27/12/2020 - 17:13

«Լիվերպուլի» բրազիլացի կիսապաշտպան Ֆաբինիոն խոսել է Վիրջիլ վան Դեյկի վնասվածքի մասին, որը նրան շարքից դուրս բերեց երկար ժամանակով։

«Վիրջիլն այնպիսի ֆուտբոլիստ է, որին վնասվածք չես ցանկանա։ ԱՊԼ նախորդ մրցաշրջանում նա 38 խաղի մասնակցեց։ Նա երբեք չէր հոգնում, երբեք վնասվածք չէր ստանում․ նրա հետ միշտ կարելի էր հույս կապել։

Վան Դեյկն իսկական առաջնորդ է, նման խաղացողի կորուստը մեծ ցնցում էր բոլորիս համար։ Այդ պահին մենք հրաժարվում էին գիտակցել, որ նա ծանր վնասվածք է ստացել։ Հիշում եմ, թե ինչպես էի նորություններով լսում նրա վնասվածքի մասին, և հույս հայտնում, որ դա ճիշտ չէ»,- ասում է բրազիլացին։

Վան Դեյկը խաղադաշտ դուրս չի գալիս հոկտեմբերի 17-ից։ ԱՊԼ-ի 5-րդ տուրի շրջանակում կայացած «Էվերտոն» 2։2 «Լիվերպուլ» հանդիպման ժամանակ «իրեսների» դարպասապահ Ջորդան Պիկֆորդը ծանր վնասվածք հասցրեց հոլանդացի պաշտպանին, ինչի հետևանքով նա մինչև 2021 թվականի ապրիլ չի կարողանա դուրս գալ խաղադաշտ։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023