Քեյնը պայմանագիր է համաձայնեցրել անգլիական գրանդի հետ

Քեյնը պայմանագիր է համաձայնեցրել անգլիական գրանդի հետ

18/07/2021 - 15:49

«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը, ամենայն հավանականությամբ, ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ կփոխի ակումբային գրանցումը։

Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Նիկոլո Սկիրան, 27-ամյա հարձակվողը որոշել է հեռանալ լոնդոնյան ակումբից։

Աղբյուրի փոխանցմամբ` անգլիացի ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթին»։ Արդեն հայտնի է դարձել, որ «քաղաքաբնակները» անձնական պայմանագիր են համաձայնեցրել Քեյնի հետ. կողմերի միջև պայմանագիրը կնքվելու է մինչև 2026 թ. հունիսի 30-ը, իսկ նոր ակումբի կազմում Քեյնը տարեկան վաստակելու է 16 մլն եվրո։

Հատկանշական է, որ մանկունյական ակումբի համար այս գործարքն իրականացնելը հեշտ չի լինելու, քանի որ «խթաններն» իրենց հարձակվողի դիմաց պահանջում են 160 մլն եվրո, իսկ «Սիթին» պատրաստ է վճարել միայն 100 մլն եվրո։

Հիշեցնենք, որ Հարի Քեյնը «Տոտենհեմի» սան է, իսկ ակումբի գլխավոր թիմում նորամուտը նշել է 2011 թ. և մինչ այս պահը լոնդոնցիների կազմում անցկացրել է 336 հանդիպում` դառնալով 221 գոլի և 47 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023