Փյունիիիիի՜կ. Մելիքյանի թիմը հիասքանչ comeback-ով հաղթեց Դյուդելանժին` դուրս գալով ՉԼ որակավորման երրորդ փուլ🎥

Փյունիիիիի՜կ. Մելիքյանի թիմը հիասքանչ comeback-ով հաղթեց Դյուդելանժին` դուրս գալով ՉԼ որակավորման երրորդ փուլ🎥

26/07/2022 - 23:23

Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Փյունիկը» հյուրընկալվելիս մրցեց «Դյուդելանժի» դեմ։

Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «Փյունիկը» պարտվել էր 0:1 հաշվով։

Ինչ վերաբերում է պատասխան հանդիպմանը, ապա «Փյունիկը», չնայած խաղի ընթացքում պարտվում էր 0:1, սակայն կարողացավ ֆանտաստիկ comeback անել` հաղթելով 4:1 հաշվով։

Եղիշե Մելիքյանի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Լուկա Ջուրիչիչը, մեկական անգամ էլ աչքի ընկան Յուսուֆ Օտուբանջոն ու Ժունինիոն։

«Դյուդելանժի» միակ գոլը խփեց Մոքսին Հասանը։

Այսպիսով, «Փյունիկն» ընդհանուր դիմակայությունում հաղթեց 4:2 հաշվով ու դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ, որի շրջանակում կմրցի Սերբիան ներկայացնող «Ցրվենա Զվեզդայի» դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023