Տրանսֆերային անցուդարձ N5

Տրանսֆերային անցուդարձ N5

20/01/2020 - 14:10

Անգլիա

  • Կառլո Անչելոտին «Էվերտոնի» համար նախապատրաստում է առաջին խոշոր տրանսֆերը։ Daily Mail-ի տեղեկություններով անգլիական ակումբը պատրաստվում է ձեռք բերել Թուրինի «Յուվենտուսի» հենակետային կիսապաշտպան Էմրե Ջանին, ով ակումբի կազմում կորցրել է տեղը մեկնարկային կազմում։ «Բյանկոներիները» 26-ամյա խաղացողի դիմաց պահանջում են 30 մլն եվրո։
  • «Լիվերպուլը» սկսել է հետևել «Նիցայի» 17-ամյա պորտուգալացի պաշտպան Պեդրու Բրազաուի խաղին։ Երիտասարդ խաղացողը չնայած դեռևս ոչ մի րոպե ակումբի գլխավոր թիմում չի անցկացրել, հետաքրքրել է մի շարք թոփ ակումբների, ինչպիսիք են ՊՍԺ-ն, «Բավարիան», «Սպորտինգը», ինչպես նաև «Լիվերպուլը»։
  • «Մանչեսթեր Սիթիի» 17-ամյա հարձակվող Ջեյդեն Բրաֆը հայտնվել է Մյունխենի «Բավարիայի» ուշադրության կենտրոնում։ Սակայն, «քաղաքաբնակները» մտավախություն ունեն, որ Բրաֆի մոտ կարող է կրկնվել Ջեյդոն Սանչոյի պատմությունը, այդ իսկ պատճառով հեշտ չեն բաժանվի խաղացողից։
  • Ֆրանսիական «Լիլի» կիսապաշտպան Բուբակարե Սումարեն, ում կապում են «Չելսիի» և «ՄՅՈՒ»-ի հետ, առաջին անգամ տվել է իր մեկնաբանությունը այդ լուրերի մասին․ «Ցանկանում եմ մինչև մրցաշրջանի վերջ հանդես գամ «Լիլում»։ Ինձ հիանալի եմ զգում, քանի որ խաղընկերներս օգնում են։ Հեռանալու ժաանակը չէ, չեմ ցանականում հեռանալ ափսոսանքի զգացումով։ Իհարկե, երբ ժամանակը գա ես կհեռանամ և այդ մասին տեղյակ եմ պահել մարզչական շտաբին։ Ես արդեն հստակ գիտեմ, թե որտեղ եմ ցանկանում շարունակել կարիերաս»։
  • Ժոզե Մոուրինոն շարունակում է վնասվածք ստացած Հարի Քեյնի համար փոխարինող փնտրել։ Daily Mirror-ի տվյալներով «Յուրահատուկը» աչքը սևեռել է նախկին թիմի վրա և ցանականում է Լոնդոն բերել «արքայական» ակումբի երիտասարդ հարձակվող Լուկա Յովիչին, ով մշտական տեղ չունի մեկնարկային կազմում

Իսպանիա

  • Ինչպես տեղեկացնում է The Mirror-ը, «Բարսելոնայի» առաջատար Լեո Մեսսին թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Կիկե Սետիենին խորհուրդ է տվել ձեռք բերել «Մանչեսթեր Սիթիի» արգենտինացի 31-ամյա հարձակվող Սերխիո Կուն Ագուերոյին։ Ոսկե գնդակի վեցակի դափնեկիրը ցանկանում է հանդես գալ հավաքականի իր խաղընկերոջ հետ և կարծում է, որ կարող է փոխարինել Լուիս Սուարեսին, ով ծանր վնասվածք է ստացել և շարք կվերադառնա միայն մայիս ամսին։

  • ՊՍԺ-ն հրաժարվել է 10 մլն եվրոյի դիմաց Էդինսոն Կավանիին վաճառել «Ատլետիկո Մադրիդին»։ 32-ամյա խաղացողը մադրիդյան ակումբին կարող է միանալ ամռանը՝ ազատ գործակալի կարգավիճակով։ Այս մասին տեղեկացնում է RMC Sport-ը։
  • Ինչպես տեղեկացնում է Լա լիգայի հետնապահ «Էսպանյոլի» պաշտոնական կայքը, ակումբը 9 մլն եվրոյի դիմաց ձեռք է բերել «Խետաֆեի» կենտրոնական պաշտպան Լեոնարդո Կաբրերայի տրանսֆերը։ Պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը։

Իտալիա

  • ՊՍԺ-ն սկսել է լրջորեն հետաքրքրվել «Նապոլիի» սենեգալցի կենտրոնական պաշտպան Կալիդու Կուլիբալիի ծառայություններով։ Փարիզյան ակումբը կփորձի օգտվել այն առիթից, որ նեապոլիտանական ակումբի գործերն այնքան էլ լավ չեն։ Ըստ որոշ տեղեկությունների՝ քաթարյան շեյխերը պատրաստ են 28-ամյա կենտրոնական պաշտպանին առաջարկել տարեկան 12 մլն եվրո աշխատավարձ, սակայն խնդիրն այն է, որ «Նապոլին» խաղացողի դիմաց ցանկանում է ստանալ 75 մլն եվրո։
  • «Ինտերի» պաշտպան Ալեսանդրո Բաստոնին հայտնվել է «Բարսելոնայի» և «Մանչեսթեր Սիթիի» ուշադրության կենտրոնում։ «Քաղաքաբնկաները» նույնիսկ պատրաստ են նրան փոխանակել Ժոաո Կանսելուի հետ, ով չի հարմարվել անգլիական ֆուտբոլին։ Սակայն, միլանյան ակումբի ղեկավարությունը չի պատրաստվում բաժանվեл 20-ամյա տաղանդաշատ պաշտպանից։ Այս մասին տեղեկանում ենք Gazzetta Dello Sport -ից։
  • «Միլանի» ձախ պաշտպան Ռիկարդո Ռոդրիգեսի տեղափոխությունը թուրքական «Ֆեներբախչե» ձախողվել է, քանի որ ակումբը խնիրներ ունի ֆինասնական ֆեյր-փլեյի հետ։

Այլ

  • Մյունխենի «Բավարիայի» և «Արսենալի» նախկին հարձակվող Լուկաշ Պոդոլսկին, ով վերջին 2,5 տարին հանդես էր գալիս ճապոնական «Վիսել Կոբեի» կազմում, ժամանել է Թուրքիա՝ «Անթալյասպորի» հետ պայմանագիր կնքելու նպատակով։ Խաղացողը թուրքական ակումբ կտեղափոխվի որպես ազատ գործակալ։
  • Kicker-ի տեղեկություններով ռուսական «Զենիթը» հետաքրքրված է «Ունիոն Բեռլինի» գոլահար Սեբաստիան Անդերսոնի ծառայություններով։ Ինքը՝ խաղացողը, ով Բունդեսլիգայի ընթացիկ խաղարկությունում դարձել է 8 գոլի հեղինակ, կարիերան ցանկանում է շարունակել անգլիական որևէ թիմի կազմում։ Սակայն, Բունդեսլիգայում տեղը պահպանելու համար պայքարող թիմը դժվար թե ձմռանը բաց թողնի շվեդ հարձակվողին։
# , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023